Ծ տառը հայերենից կհեռացվի Ճապոնիայից զբոսաշրջիկի հոսպիտալացումից հետո, ով փորձել է արտասանել "Ծիծեռնակաբերդ"բառը

20 Օգոստոսի 2024
Ծ
Ճապոնիայից 56-ամյա զբոսաշրջիկ Յու Կուսաբան ծնոտի վնասվածքով տեղափոխվել է "Աստղիկ" բժշկական կենտրոն այն բանից հետո, երբ փորձել է "Ծիծեռնակաբերդ" բառն ամբողջությամբ արտասանել:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն կապ է հաստատել Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուսիմայի հետ և խոստացել, որ միջոցներ կձեռնարկվեն խնդրի լուծման ուղղությամբ:
Արարատ Միրզոյան

Հեղինակ՝ Մեսրոպ Մաշտոց

Այս տեքստը իրականության գրոտեսկային պարոդիա է և իրական նորություն չէ
Հավանո՞ւմ են նորությունները: