Կոնյակի գործարանի արտահանումը բարելավելու նպատակով Պռոշյան քաղաքը կվերանվանվի Պռոշյանսկ

21 մայիսի 2024
Պռոշյան
Ընկերության ղեկավար Աշոտ Բադալյանը մեկնաբանել է հետևյալը.
«Անկախ ամեն ինչից, մեր հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ Մարքեթոլոգները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել և եկել են այն եզրակացության, որ ռուս սպառողն ավելի պատրաստ կլինի Պռոշյանսկ քաղաքից շիշ գնել, քանի որ իր համար դա իրենն է, սեփական։ Ընդամենը +2 տառ, բայց 30%-ով ավելի շատ վաճառք, ավելի շատ հարկեր և աշխատատեղեր. ո՞վ կառարկի նման նախաձեռնությանը»:

Հարևան Աշտարակի բնակիչներն արդեն սկսել են կատակել այս նախաձեռնության վերաբերյալ և քաղաքն անվանել Պռոշանցք։

Հեղինակ՝ Վարդգես Նոյեմբերյան

Այս տեքստը իրականության գրոտեսկային պարոդիա է և իրական նորություն չէ
Հավանո՞ւմ են նորությունները: