Տիգրան Ավինյանը Նյու Յորքում և Տոկիոյում կանցկացնի քաղաքային կանաչապատման վարպետության դասերի շարք

10 մայիսի 2024
Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը հունիսի սկզբին կժամանի համաշխարհային մայրաքաղաքներ՝ ծառերի հետ աշխատելու և կանաչապատման իր հաջող փորձը փոխանցելու առաջատար բուհերի ուսանողներին, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ճապոնացի ուսանողները հատկապես անհամբերությամբ են սպասում հանդիպմանը. «Մեր սակուրան այնքան էլ լավ չի աճում, հուսով ենք պարոն Ավինյանը ցույց կտա, թե ինչպես դա ճիշտ անել»։

Վարպետության դասերի տոմսերը կվաճառվեն մեկ շաբաթից։ Ստացված հասույթն ուղղվելու է նախկին իշխանությունների օրոք տնկված ծառերի դեմ հետագա պայքարին։

Հեղինակ՝ Մելինե Արտաշատյան

Այս տեքստը իրականության գրոտեսկային պարոդիա է և իրական նորություն չէ
Հավանո՞ւմ են նորությունները: