Հայաստանի պաշտպանության նոր նախարար կնշանակվի Դեն Բիլզերյանը

3 մայիսի 2024
Դեն Բիլզերյան
Այս մասին երեկ հայտարարվել է Կառավարության փակ նիստում։
«Իմ իշխանության գալուց հետո մենք լայնածավալ հոգեբանական ուսումնասիրություն ենք սկսել ՀՀ զինված ուժերի անձնակազմի վերաբերյալ։ Պատերազմի պատճառով այն դանդաղեց, բայց հիմա վերջապես ցնցող արդյունքներ ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ ուսումնասիրության՝ բարոյալքման հիմնական պատճառը բանակում ուժեղ առաջնորդական անհատականության բացակայությունն է։

Վարչապետը, լինելով ազգի ամենաիմաստուն առաջնորդը, նախապես գիտեր այս իրավիճակի մասին, ուստի Բիլզերյանին քաղաքացիություն է տվել դեռ 2018 թվականին։
Դեն Բիլզերյան
Դեն Բիլզերյան
Ամերիկացի մասնագետի գալով՝ բանակում լայնածավալ բարեփոխումներ են սպասվում։ Պաշտպանության ապագա նախարարն իր անձնական նավատորմից կնվիրի 50 պիկապ, զինվորների սննդակարգում կներառվեն ավելի շատ մսային սթեյքեր, իսկ աշխատակիցների միջև լարվածությունն ու կոնֆլիկտային իրավիճակները նվազեցնելու համար կստեղծվի կանանց հատուկ ջոկատ, որի կազմում կընդգրկվեն վերջերս տեղափոխված ՌԴ քաղաքացիները։ .

Հեղինակ՝ Լիլիթ Վարդանյան

Այս տեքստը իրականության գրոտեսկային պարոդիա է և իրական նորություն չէ
Հավանո՞ւմ են նորությունները: